- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 45 minutes
Հավի բուդ՝ նարնջով և հազրեվարդով
Բաղադրիչներ
- հավի բուդ - 6 հատ
- նարինջ - 2 հատ
- հազրեվարդ (розмарин) - 4-5 ճյուղ
- սոյայի սոուս - 2 ճ/գդ
- սխտոր - 2-3 պճեղ
- աղ - ըստ ճաշակի
- շաքարավազ - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Մեկ նարնջից հյութ ենք ստանում, խառնում ենք սոյայի սոուսի, շաքարավազի, ճզմած սխտորի և աղի հետ:
- Մյուս նարինջը կտրատում ենք, բդերի հետ միասին շարում ձևամանի մեջ, վրան հազրեվարդի ճյուղեր դնում և լցնում ենք սոուսը:
- Դնում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրաց ջեռոցը և եփում 40-45 րոպե: Ահա և վերջ:
Նման հավի բուդ Դուք դեռ չեք պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև եզ։ Մեզ մոտ ՝Հայաստանում հազրեվարդ կա՞։
Բարև Ձեզ, այո, իհարկե, կարող եք գնել սուպերմարկետներից 🙂
Եթե ռոզմարին չլինի, դրան փոխարինող ուրիշ ինչ որ բան չկա?
և կարելի է կարտոֆիլով փորձել?
Բարև Ձեզ, եթե հազրեվարդ չունեք, կարող եք այն չօգտագործել, իսկ հավի բդի հետ որպես խավարտ, իհարկե, կարող եք կարտոֆիլ պատրաստել 🙂
Շատ շնորհակալություն