- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 35-40 minutes
Հավի թոքը լոբով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Տաքացրած թավայի մեջ բուսայուղ ենք լցնում։ Թոքը ուժեղ կրակի վրա բոլոր կողմերից տապակում ենք։ Այնուհետև կրակի տակը իջեցնում ենք և թոքը 15- 20 րոպե եփում` մինչև պատրաստ լինի։ Տապակելու վերջում աղ և պղպեղ ենք լցնում։
- Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։ Գազարը մաքրում ենք և խոշոր քերիչով անցկացնում։
- Թոքը հանում ենք թավայի միջից։ Թավայի մեջ ենք լցնում սոխը և 5 րոպե տապակում` մինչև թափանցիկ դառնա։ Ավելացնում ենք գազարը և մոտ 10 րոպե տապակում` մինչև փափկի։ Մի քիչ աղ ու պղպեղ ենք լցնում։
Տապակած թոքը կտորների ենք բաժանում։
- Այնուհետև թոքը լցնում ենք թավայի մեջ, գազարի ու սոխի հետ խառնում և մի քիչ տաքացնում։ Ավելացնում ենք լոբին և լավ խառնում։ 1-2 րոպե եփում ենք և կրակի տակը անջատում։
- Եվ ամեն բան պատրաստ է:
Հավի թոքով ուտեստը շատ հագեցնող է և հարմար է ճաշի կամ ընթրիքի համար։ Մատուցեք այս հրաշալի ուտեստը մեկ գավաթ կարմիր գինու հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Այս ձևով առաջին անգամ էի պատրաստում, շատ համեղ էր
Քնար ջան, շատ լավ է, որ հավանել եք 🙂