- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Հավի թոքով աղցան
Բաղադրիչներ
- հավի թոք - 300 գր (տապակած)
- ոլոռ կանաչ պահածոյացված - 1/2 բանկա
- ձու - 1 հատ (խաշած)
- հազարի թերթեր - կես կապ
- սոխ - 1 գլուխ
- քացախ խնձորի - 1 թ/գդ
- շաքարավազ - 1 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- մայոնեզ - ըստ ճաշակի
- ռեհան - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք, վրան սառը ջուր լցնում, ավելացնում 1թ/գդ շաքարավազը և 1թ/գդ խնձորի քացախը։
- Տապակած հավի թոքը կտրատում ենք ոչ մեծ կտորներով։ Ապա վրան ավելացնում ենք ձեռքով մասերի բաժանված հազարի տերևները։
- Ավելացնում ենք կանաչ ոլոռը և մանրացրած հավի ձուն։
- Կարող ենք ըստ ճաշակի մայոնեզով համեմել։ Երկու ճաշի գդալը բավական է։ Այժմ կարող ենք աղցանը աղ անել և խառնել։
- Մատուցելուց առաջ աղցանի վրա մի քիչ մարինացված սոխ և կտրատված ռեհան ենք դնում։ Բարի ախորժակ։
Հավի թոքը շատ համեղ և օգտակար մթերք է։ Եթե հավի թոքի սիրահար եք, ապա առաջարկում ենք պատրաստել նաև հավի թոքով և պանրով պաշտետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: