- Yield: 5 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 1 minutes
Հավի թևիկներ
Բաղադրիչներ
- հավի թևիկ - 5 հատ
- սխտոր - 2 պճեղ
- ալյուր - 150գր
- կաթ - 100 գր
- ձու - 2 հատ
- պղպեղ կծու - ըստ ճաշակի
- պապրիկա - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- եգիպտացորենի փաթիլներ - 150 գր
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք թևիկները և լցնում կաթսայի մեջ։
- Ջրի մեջ մի քիչ աղ ենք լցնում և դնում կրակի վրա։ Եռման աստիճանի հասցնելուց հետո, քափը մաքրում ենք և արագորեն կրակի վրայից վերցնում։
- Թողնում ենք թևիկներն արգանակի մեջ սառեն։ Որպես գաղտնիք, ասեմ, որ հավը հենց այդպես է ավելի համեղ ստացվում. եռալուց հետո կրակի վրայից վերցնում ենք և թողնում ենք սառչեն։ Եթե շատ ենք վախենում, կարող ենք մոտ 5 րոպե էլ եռացնել։ Թևիկները հանում ենք, ալյուրի մեջ թաթախում ենք, այնուհետև թաթախում ենք ձվով և կաթով պատրաստված զանգվածի մեջ (льезон)։
Եթե ուզում ենք, կծու լինի, կաթով և ձվով զանգվածին պապրիկա և կծու պղպեղ ենք խառնում։ Եթե ուզում ենք կարող ենք սխտոր էլ ճզմել մեջը, կարող ենք նաև մի քիչ աղ անել։ Ամբողջ գաղտնիքը պաքսիմատի մեջ է, որի մեջ էլ պետք է թաթախենք թևիկները։ Վերցնում ենք եգիպտացորենի փաթիլները, ձեռքերով մանրացնում ենք։ Ձվով զանգվածի մեջ թաթախելուց հետո թաթախում ենք եգիպտացորենի փաթիլների մեջ։
- Այժմ 10 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև շրջում ենք հակառակ երեսի վրա և հանգիստ ենք թողնում։ Ձուն արագ է չորանում և 20 րոպե անց կներծծվի թևիկների մեջ։ Բուսայուղով պատված կաթսան տաքացնում ենք։ Թևիկն ընկղմում ենք բուսայուղի մեջ, եթե պղպջակներ են առաջանում, ուրեմն ժամանակն է տապակելու։ Պետք է շատ արագ տապակենք` 30-60 վայրկյանի ընթացքում։
- Պատրաստի թևիկները դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի շատ ձեթոթ չլինի, ապա մատուցում:
Կծու հավի թևիկներ ստանալու համար կարող ենք նաև աղացած սև պղպեղ լցնել կամ էլ չիլի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: