- Yield: Անմիջապես
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 40 minutes
Հավի թևիկներ լոլիկի մարինադով
Բաղադրիչներ
- հավի թևիկ - 1 կգ
- լոլիկ - 300 գր
- սխտոր - 2-3 պճեղ
- սոուս տաբասկո - 1/2 թ/գդ
- ձիթայուղ - 2 ճ/գդ
- օրեգանո - 1/5 թ/գդ
- հազրեվարդ (розмарин) - 1/5 թ/գդ
- պապրիկա - 1/5 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Թևիկներից բացի բոլոր բաղադրիչները լցնում ենք բլենդերի մեջ ու հարում:
- Ստացված լոլիկով մարինադը լցնում ենք թևիկների վրա, կափարիչով ծածկում ու թողնում առնվազն կես ժամ, որ թևիկները մարինացվեն:
- Մարինացված թևիկները շարում ենք տապակի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում եփում մոտ 40 րոպե (թևիկների վրա պետք է խրթխրթան շերտ գոյանա):
Հավի թևիկներ սիրողները շատ կգնահատեն այս ախորժելի ուտեստը, որին առանձնակի հետաքրքիր համ ու տեսք է տալիս լոլիկի մարինադը:
Առաջարկում ենք նաև մի քանի այլ հավի թևիկներ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
անմահական էր համը
Շնորհակալ ենք Քնար ջան 🙂