- Yield: Անմիջապես
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 45-60 minutes
Հավի թևիկներ վուսթերյան սոուսով
Բաղադրիչներ
- հավի թևիկ - 1,5-1,8 կգ
- սոյայի սոուս - 80 մլ
- բուսայուղ - 40 մլ
- սոուս վուսթերյան - 15 մլ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6:
Այս բաղադրատոմսում առկա մարինադը շատ ունիվերսալ է, կարող ենք դրանով համեմել սթեյքերը, հավի թևիկներն ու բդիկները, ինչպես նաև խոզի միսը։ Այդ մարինադով համեմված միսը կարող ենք դնել ջեռոցում, կարող ենք նաև գրիլի վրա տապակել։
Բաղադրատոմսի մեջ աղ և հավելյալ համեմունքներ հարկավոր չեն, քանի որ այդ ամենը սոուսների մեջ արդեն կա:
Մարինադի բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և պատառաքաղով հարում ենք մինչև սոսնձանման զանգված ստանանք։
- Թևիկները հոդից 2 մասի ենք կիսում. թևիկների բարակ հատվածը պահում ենք ապուրի մեջ օգտագործելու համար, իսկ հաստ մասը դնում ենք ամանի մեջ, վրան մարինադ ենք ավելացնում և խառնում։
- 45-60 րոպե, պարբերաբար խառնելով, մարինացնում ենք։
Տեղափոխում ենք հրակայուն ամանի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 45-60 րոպե եփում ենք մինչև թևիկները պատրաստ լինեն։ Եփվելու ընթացքում վրան պարբերաբար մարինադ ենք ցողում։
Մատուցում ենք։
Եթե հավի թևիկներ եք սիրում, ապա այս բաղադրատոմսերը Ձեզ ևս կհետաքրքրեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ : Ինչ է ՞ վուսթերյան սոուս
Բարև Ձեզ: Վուսթերյան կամ վուսթերշիրյան սոուսն անգլիական քաղցրաթթվաշ սուուս է (Վուսթերշիր կոմսության անունից է ծագում), պատրաստվում է քացախի, շաքարի և ձկան հիմքով: Հայտնի ՙԿեսար՚ աղցանի կարևոր բաղադրիչներից մեկն է: Լայն կիրառում ունի անգլիական խոհանոցում, ինչպես, օրինակ, նշված բաղադրատոմսում է օգտագործվում: Շուտով կտեղադրենք նաև հայտնի սոուսի պատրաստման եղանակը: