- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Հավի թևիկ պանրային սոուսով
Բաղադրիչներ
- հավի թևիկ - 1 կգ
- ջուր - 50 մլ
- կաթ - 350 մլ
- պանիր - 150 գր
- ալյուր - 1 թ/գդ
- կարագ - 1 ճ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 1 պտղունց
- խմելի սունելի - 0,5 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք սոուսը։ Պանիրը քերում ենք, կարագը հալեցնում, ավելացնում ենք ալյուրը և խառնում, ինչից հետո էլ լցնում ենք տաք կաթը և կրկին խառնում։ Վերջում ավելացնում ենք պանիրը և խառնելով սոուսը եռացնում (ցանկության դեպքում կարող ենք նաև ճզմած սխտոր ու կտրատած կանաչի ավելացնել)։
- Տապակի մեջ լցնում ենք 1 ճ/գդ բուսայուղ և լավ տաքացնում, ինչից հետո էլ 20 րոպե տապակում ենք հավի թևիկները։ Ժամանակը լրանալուն պես ծածկում ենք կափարիչով և տապակում ևս 5 րոպե։ Այնուհետև լցնում ենք 50 մլ ջուր և համեմունքներ ու տապակում 5-10 րոպե՝ կափարիչը բացելով։
- Ահա և վերջ։ Մատուցում ենք պանրային սոուսի հետ։
Հավի թևիկ պանրային սոուսով․․․ դե արի ու դիմացի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: