- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Հավի քյաբաբ թավայի մեջ
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 500 գր
- սոյայի սոուս - 3 ճ/գդ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- գինու քացախ - 1 ճ/գդ
- սխտոր - 1-2 պճեղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսը համաչափ շերտերով կտրատում ենք:
- Մսի կտորները դնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում սոյայի սոուսը, բուսայուղը, քացախը (կամ կիտրոնահյութը), ճզմած սխտորը և աղ ու պղպեղ ենք ավելացնում: Գդալով լավ խառնում ենք ու 60 րոպե կամ ավելի երկար թողնում, որ մարինացվի:
- Վերցնում ենք 20 սմ երկարությամբ փայտիկները և մսի կտորները ծակելով անցկացնում ենք վրան:
- Հետո պտտում ենք առանցքի շուրջը:
- Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք լցնում և լավ տաքացնում: Փայտիկները դնում ենք թավայի մեջ և 2-3 րոպե տապակում միջինից ուժեղ կրակի վրա: Շրջում ենք, տապակում ևս 2-3 րոպե, որպեսզի բոլոր կողմերին ախորժելի կեղև առաջանա: Հետո կրակը թուլացնում ենք, կափարիչը ծածկում ու 5-6 րոպե եփում մինչ պատրաստ լինելը:
- Հավի քյաբաբը կարելի է մատուցել ցանկացած խավարտի՝ կարտոֆիլի խյուսի, բրնձի, ինչպես նաև աղցանի հետ:
Արդյունքում ստացվում է հյութեղ, չափավոր կծու և ախորժալի կեղևով հավի քյաբաբ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: