

Հավի խորոված ջեռոցում
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 2 կտոր
- կեֆիր - 1 բաժակ
- սոխ - 2 գլուխ
- լոլիկ - 4 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- մսի համեմունքներ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը բաժանում ենք միջին չափի կտորների, ավելացնում ենք կեֆիրը, օղակաձև կտրատած սոխը, լոլիկներն անցկացնում ենք քերիչով, կեղևները դեն ենք նետում։ Համեմում ենք աղով, պղպեղով ու այլ համեմունքներով։
- Մսակտորները սոխի ու լոլիկի կտորների հետ գեղեցիկ դասավորում ենք փայտիկների վրա, ապա դնում ենք պերգամենտով պատված ձևամանի մեջ։
- Եփում ենք 30-40 րոպե 190-200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Մատուցում ենք բանջարեղենի հետ։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: