- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Հավի խրթխրթան թևիկներ
Բաղադրիչներ
- հավի թևիկ - 16-20 հատ
- ձու - 2 հատ
- կաթ - 30 մլ
- մանանեխ - 1 ճ/գ
- ալյուր ցորենի - 160 գր
- աղ - 1 թ/գ
- աղացած սև պղպեղ - 1 թ/գ
- չոր աղացած սխտոր - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Թևիկները կտրտում ենք հոդերից, առաջին հոդերը դեն ենք նետում կան թողնում արգանակի համար: Թևիկների վրա աղ ենք ցանում:
- Կապակցող զանգվածի համար ձուն կաթի ու մանանեխի հետ պատառաքաղով հարում ենք: Խառնում ենք թաթախման զանգվածի բաղադրիչները:
- Թևիկները թաթախում ենք զանգվածում ու ավելցուկները թափ տալիս:
- Թրջում ենք լյեզոնի մեջ:
- Ու կրկին թաթախում ենք ալրային զանգվածում:
- Տապակում ենք տաքացված յուղի մեջ` մինչև վարդագույն կեղև ի հայտ գա: Յուղի ջերմաստիճանը` 170-175 աստիճան: Տապակած թևիկները դնում ենք թղթե աձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա, իսկ հետո` տապակի վրա: Ուղարկում ենք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոց ու թողնում 20 րոպե:
- Մատուցում ենք:
Հավի խրթխրթան թևիկները կարելի է մատուցել լոլիկի հիմքով համեղ սոուսների հետ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
թեև դիետիկ չեն, բայց շատ համեղ էր ստացվել, շնորհակալություն
Սիրելի Անուշ, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ Ձեզ նույնպես շնորհակալություն մեր կայքի բաղադրատոմսերից օգտվելու համար։ ։)