- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 5-6 minutes
Հավի խրթխրթան ձողիկներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 2-4
- Հավի փափկամիսը սառը ջրով լվանում ենք, որից հետո չորացնում ենք։ Այնուհետև հավի փափկամիսը ոսկրհան ենք անում և սննդային փաթեթով ծածկում (2 փափկամսերը առանձին փաթեթների մեջ ենք դնում )։ Միս ծեծելու սարքով հավի փափկամիսը առավելագույնս բարակացնում ենք։ Ծեծած փափկամիսը կտրատում ենք նույն լայնության ձողիկներով։ Վրան աղ ենք անում և որոշ ժամանակով հանգիստ ենք թողնում։
- Մեկ ամանի մեջ ենք լցնում ալյուրը, աղն (մոտ 1/2 թ/գդ) ու պղպեղը։ Մեկ այլ ամանի մեջ ենք լցնում 2 հատ ձուն, հարում ենք։ Երրորդ ամանի մեջ ենք լցնում պաքսիմատը։
- Հավի ձողիկներից յուրաքանչյուրը ալյուրի մեջ թաթախում ենք։ Այնուհետև ընկղմում ենք ձվով զանգվածի մեջ։
- Վերջում թաթախում ենք պաքսիմատի մեջ։
- Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում և միջին ուժեղության կրակի վրա տաքացնում ենք։ Ձողիկը յուրաքանչյուր կողմից 2-3 րոպե տապակում ենք և կրակի վրայից վերցնում։
- Բարի ախորժակ։
Հուսով ենք, Ձեզ դուր եկավ «Հավի խրթխրթան ձողիկներ »-ի բաղադրատոմսը և մոտ ապագայում Դուք կպատրաստեք այն նաև Ձեր հյուրերի համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: