Հավի կոտլետներ՝ հալած պանրով
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 450 գր
- պանիր մոցարելլա - 1 տուփ
- կաթ - 0.5 բաժակ
- կարագ - 50 գր
- հաց սպիտակ - 200 գր
- պաքսիմատ - 0.5 բաժակ
- սխտոր - 1 ատամիկ
- աղ - ըստ ճաշակի
- աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կաթը լցնում ենք հացի կտորների վրա ու թողնում, որ փափկի:
- Հավի փափկամիսը կտրտում ենք բարակ շերտերով:
- Հավի փափկամիսն ու կաթի մեջ փափկեցրած հացի կտորները անցկացնում ենք մսաղացով: Ցանկության դեպքում ավելացնում ենք սխտոր:
- Համեմում ենք աղով ու պղպեղով, և ջեռոցը տաքացնում 175 աստիճան ջերմությամբ:
- Պանիրը շերտերով կտրտում ենք և դնում թաց ձեռքերով պատրաստած մսային շերտի վրա:
- Երկու կողմերից վրա ենք բերում ու տալիս ենք կոտլետի տեսք:
- Կոտլետները թաթախում ենք պաքսիմատի մեջ:
- Կարագը դնում ենք տապակի մեջ ու ցածր կրակի վրա հալեցնում:
- Կարագը հալեցնելուց հետո կոտլետը տապակում ենք 4 րոպե մինչև ոսկեգույն դառնա:
- Կոտլետները դնում ենք ձեթապատ ձևամանի մեջ ու 15 րոպե եփում ջեռոցում:
Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: