- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25 minutes
Հավի կրծքամիս սերուցքով
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 1կգ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 240մլ
- մանանեխ - 1թ/գդ
- սխտոր - 3 պճեղ
- ուրց - 3-4 ճյուղ
- պանիր - 100գր
- բուսայուղ
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսը երկու կողմից համեմում ենք աղ ու պղպեղով: Տաքացնում ենք թավան և տապակում փափկամիսը 2 կողմից մինչև ոսկեգույն երանգի առաջացումը:
- Սերուցքի մեջ լցնում ենք սխտորը, մանանեխը, ուրցի տերևները, համեմում աղ ու պղպեղով և լավ խառնում ամբողջը:
Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով: - Տապակված փափկամիսը շարում ենք ջեռոցի տապակի վրա, վրան լցնում սերուցքային սոուսը և շաղ տալիս քերած պանիրը:
- Եփում ենք ջեռոցում 20-25 րոպե 200 աստիճանում:
Աշխատեք, որ ուտեստը չմնա ջեռոցում ավելի երկար ժամանակով, քանի որ այդ դեպքում հավի կրծքամիսը կարող է ստացվել ոչ այնքան հյութեղ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: