- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Հավի կրծքամսով ռուլետ
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 2 հատ
- կաթնաշոռ - 150գր
- տաքդեղ կարմիր - 2 հատ
- մաղադանոս - 1ճ/գդ (մանրացված)
- բեկոն - 8 շերտ
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը կտրել բարակ շերտերով, մուրճով ծեծել, համեմել աղ և պղպեղով, այնուհետև վրան քսել կաթնաշոռը, ավելացնել խորանարդիկներով կտրատված տաքդեղը և մանրացված կանաչին:
- Փաթաթել ռուլետի նման:
- Ամեն ռուլետը փաթաթել բեկոնի շերտով:
- Ռուլետները շարել բուսայուղով պատված թավայի մեջ այնպես, որ իրար շատ մոտ գտնվեն, որպեսզի եփելու ընթացքում չբացվեն:
- Եփել ջեռոցում 30րոպե 180աստիճանում:
Թողնել 10 րոպե, որ հանգստանա, ինչից հետո հավի կրծքամսով ռուլետը պատրաստ կլինի մատուցման:
Ռուլետ կարելի է պատրաստել նաև այլ լցոններով (ֆարշ), որոնց բաղադրատոմսերը ևս կներկայացվեն կայքում: Հետևեք Cooks.am-ի թարմացումներին:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: