- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15-20 minutes
Հավի միսը թթվասերային սոուսով
Բաղադրիչներ
- սոխ - 2 գլուխ
- հավի փափկամիս - 4 հատ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- կարագ - 50 գր
- ալյուր - 1 ճ/գդ
- արգանակ հավի մսի - 1 բաժակ
- պապրիկա - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- թթվասեր - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4-6: Եթե հեշտ և համեղ ուտեստ եք փնտրում, ապա թթվասերային սոուսի մեջ պատրաստված հավի փափկամիսը հենց այն է, ինձ Ձեզ պետք է։
Սոխը մանր կտրատում ենք, հավի փափկամիսը բարակ ձողիկներով կտրատում։ Բուսայուղը (կամ ձիթայուղը) կաթսայի մեջ տաքացնում ենք, ավելացնում սոխն ու խառնելով մոտ 5 րոպե տապակում։ Այնուհետև լցնում ենք հավի միսը և խառնելով, ուժեղ կրակի վրա տապակում ենք` մինչև հավը գույնը փոխի (մոտ 5 րոպե)։ Հավը կաթսայից հանում ենք, լցնում ամանի մեջ, փայլաթիթեղով ծածկում, որպեսզի չսառչի։
- Կարագը կաթսայի մեջ հալեցնում ենք, ավելացնում ենք ալյուրը և մի քանի րոպե խառնելով տապակում։ Այնուհետև ալյուրով խառնուրդի մեջ աստիճանաբար արգանակ ենք լցնում, յուրաքանչյուր անգամ լցնելուց հետո լավ խառնում ենք, որպեսզի գնդիկներ չառաջանան։
- Վերջում աղացած պապրիկա ենք ավելացնում (ըստ ցանկության) և խառնում։
- Հավը լցնում ենք կաթսայի մեջ, խառնում ենք և եռման աստիճանի հասցնում։ Կափարիչով ծածկում ենք և 5-7 րոպե եփում մինչև հավը պատրաստ լինի։ Մի քանի անգամ խառնում ենք, այնուհետև ավելացնում թթվասերը, աղն ու պղպեղը և լավ տաքացնում` բայց առանց եռացնելու։
- Ահա և վերջ:
Ի դեպ, թթվասերային սոուսով պատրաստված հավի փափկամսի հետ որպես խավարտ կարող եք բրինձ կամ կարտոֆիլի խյուս մատուցել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shnorhakalutyun, shat hamex er stacvel?
Շնորհակալություն Աննա ջան 😉