- Yield: Անմիջապես
- Prep Time: 1ժ 20 րոպե
- Cook Time: 30 minutes
Հավի մսով բաց կարկանդակներ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- խմորիչ (չոր ) - 1 թ/գ
- շաքարավազ - 1ճ/գ
- աղ - 1 թ/գ
- կաթ - 140 մլ
- ձեթ արևածաղկի - 3 ճ/գ
- ալյուր - 380 գր
- ձու - 1 հատ
- Միջուկի համար՝
- հավի միս - 300 գր
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 2 ատամիկ
- գազար - 1 հատ
- սամիթ - 1 փունջ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- կաթ - 1 ճ/գ
- ձվի դեղնուց - 1 հատ
- կարագ - 20 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար ալյուրը, աղը, շաքարավազն ու խմորիչը խառնում ենք, ավելացնում ենք տաք կաթը, արևածաղկի ձեթն ու ձուն։
- Ստացված խմորը վերածում ենք գնդի ու 1-1,5 ժամ դնում ենք տաք տեղում։
- Մինչ խմորը կհանգստանա ու կմեծանա, պատրաստում ենք միջուկը, որի համար սոխն ու սխտորը բաժանում ենք մանր խորանարդիկների, գազարն անցկացնում ենք քերիչով ու տապակում սոխի և սխտորի հետ։
- Ավելացնում ենք հավի եփած ու մանր կտրատած միսը և մի քանի րոպե տապակում ենք։
- Ավելացնում ենք մանր կտրատած սամիթը, համեմում ենք աղով ու պղպեղով։ Միջուկն արդեն պատրաստ է։
- Խմորը բաժանում ենք 8-10 մասի, որոնցից յուրաքանչյուրից ստանում ենք փոքրիկ խմորաշերտեր։ Լցնում ենք միջուկն ու եզրերն այնպես ենք վրա բերում, որ մեջտեղում բաց տարածություն մնա։
Կարկանդակները դնում ենք պերգամենտով պատված ձևամանի մեջ, վրան դնում ենք մի փոքր կտոր կարագ, ապա պատում ենք ձվի դեղնուցի ու կաթի խառնուրդով և թխում ենք 20-30 րոպե 220 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Համեղ կարկանդակները պատրաստ են։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: