- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 35 minutes
Հավի մսով իտալական ապուր
Բաղադրիչներ
- արգանակ հավի մսի - 1,5 լ
- հավի միս - 220 գր (եփած)
- ձու - 3 հատ
- համեմի սերմ - 1/4 բաժակ
- սոխ - 1 գլուխ
- մաղադանոս - 1/4 բաժակ (մանրացված)
- գազար - 1 հատ
- ալյուր - 1 ճ/գդ (պարտադիր չէ)
- բուսայուղ - 5 ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- դափնու տերև (лавровый лист) - 1 հատ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սունկ շամպինիոն - 3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Բանջարեղենը լվանում ենք։ Գազարը խաչաձև կտորների ենք բաժանում (եթե իհարկե ստեղծագործելու ձիրք ունենք) կամ էլ խորանարդաձև կտրատում ենք։
- Սոխն ու սունկը մանր կտրատում ենք։
- Թավան միջին ուժեղության կրակի վրա տաքացնում ենք և ավելացնում բուսայուղը։ Այնուհետև ավելացնում ենք սոխն ու տապակում, մինչև փափկի։ Ավելացնում ենք աղացած սև պղպեղն ու գազարը։ Այնուհետև ավելացնում ենք սունկը, աղը և մեկ գդալ ալյուրը։ Այդ ամենը լավ խառնում ենք։
- Հավի արգանակը հասցնում ենք եռման աստիճանի և թավայի պարունակությունը լցնում ենք մեջը։
- Ձուն լցնում ենք մեկ այլ ամանի մեջ ,հարում ենք և ավելացնում ենք կանաչին։
- Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք և ձվով զանգվածը լցնում ենք բուսայուղի մեջ։ Երկու կողմից տապակում ենք։
- Պատրաստի բլիթը կտրատում ենք երկար շերտերով:
- Հավը ոսկրահան և կաշվեհան ենք անում։
- Եռացող արգանակի մեջ ենք ավելացնում դափնու տերևը, համեմի սերմը, հավի միսն ու կտրատած բլիթները։ Ապուրը ևս 15 րոպե եփում ենք և այն պատրաստ է։
Բարի ախորժակ։
Ապուրի մեջ համեմի սերմը կարող ենք թարմ կամ չորացրած համեմով փոխարինել։ Յուրահատուկ և հագեցնող ապուրի բաղադրատոմս 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: