- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Հավի մսով խորտիկ «Տոտիկներ»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Աղն ու սոդան լցնում ենք թթվասերի մեջ, խառնում և ավելացնում ենք ալյուրը: Ալյուրը լցնում ենք քիչ-քիչ և խառնում ենք գդալով: Հենց որ խառնելը դժվարանում է, լցնում ենք սեղանին ու ձեռքերով հունցում ոչ շատ խիտ խմոր:
- Խմորը թողնում ենք, որ հանգստանա:
- Պատրաստում ենք միջուկը: Հավի միսը, սոխը, սխտորը, աղն ու պղպեղը բլենդերով մանրացնում ենք:
- Լավ խառնում ենք:
- Խմորը գրտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:
- Յուրաքանչյուր շրջանի կենտրոնում դնում ենք աղի ձողիկը՝ այնպես, որ երկու ծայրերն էլ շրջանից դուրս գան:
- Յուրաքանչյուր շրջանի մեջ խճողակ ենք դնում:
- Եզրերը վրա ենք բերում և ամրացնում:
- Մեջտեղից հավասար կիսում ենք:
- Ձուն հարում ենք, չորահացի փշրանքները լցնում ափսեի մեջ և «Տոտիկները» թաթախում ձվի մեջ:
- Հետո թավալում ենք չորահացի փշրանքների մեջ:
- Երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ՝ մարմանդ կրակին:
- Տապակած «տոտիկները» դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:
- Մեր «տոտիկները» պատրաստ են: Բարի ախորժակ:
Հավի մսով այս խորտիկը հիանալի տարբերակ է տարբեր տեսակի հյուրասիրությունների ու նույնիսկ ֆուրշետների համար: Անուշ լինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ….Տոտիկները կարող ենք պահել սառցախցիկում
Ինեսա ջան, այո, կարող եք պահել սառցախցիկում 🙂
Շատ շնորհակալ եմ….
Միշտ պատրաստ ենք օգնել Ձեզ 🙂
Hargeli shef xoharar, es patrasteci , shat hamexer, bayc uzum em dzez asel, vor 350 gr alyuri poxaren ogtagorcvel e maxsimum 250 gr, heto porceci evs mek angam, avelacreci nshvac 350 gr alyury, bayc xmory shat pind stacvec, chaqum er ev lav cher kpnum, guce inch vor nan aynpes chem anum? Nshem naev, vor es ogtvum em ksherqic ev pahpanum em nshvac chapery.
Բարև Ձեզ հարգելի մասնակից, իսկ ինչ ալյուր եք օգտագործել, հնարավոր է` խնդիրը հենց ալյուրի տեսակի մեջ է:
Es patrastelem shat lavn ER,uxaki xmori mech ttvaseri poxaren kefir ei lcrel
Շատ լավ է 🙂
Xndrum em aseq sarcaxcikum pahum enq arden verjnakan tesqov, aysinqn tataxum enq dzvi ev haci pshranqi mej?ev evs mek harc, sarcaxcic haneluc heto vorqan jamanak anc karox enq tapakel busayuxi mej, anmijapes, te voroshaki jamanak anc? Shnorhakalutyun
Բարև Ձեզ, կարող եք վերջնական տեսքով պահել սառցախցիկում, իսկ այնտեղից հանելիս պետք է շատ մարմանդ կրակ վրա տապակել մոտավորապես 15-20 րոպե 🙂
Shnorhakalutyun
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
Isk sa qani bajni hamar e ( qani hogu ) ?