- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 35-40 minutes
Հավի մսով կոլոլակով ապուր
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 500 գր (աղացած)
- արգանակ հավի մսի - 1 լ
- սխտոր - 5 պճեղ
- սոխ - 1 գլուխ
- գազար - 1 հատ
- պղպեղ կծու - 1 հատ
- մշկընկույզ (мускатный орех) - 1թ/գդ
- ոլոռ կանաչ պահածոյացված - 100 գր
- բուսայուղ
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Գազարը երկարությամբ երկու մասի ենք կիսում (եթե այն մեծ է) և 5-8 մմ կտորներով կտրատում։ Եթե գազարը մանր է, ապա առանց մեջտեղից կտրելու 5-8 մմ շրջաններով կտրատում ենք։
- 3 պճեղ սխտորն ու սոխը մանրացնում ենք։ Ձիթայուղը լցնում ենք կաթսայի մեջ և սոխի կեսն ու սխտորը տապակում ենք` մինչև կարմրի։
- Այնուհետև լցնում ենք հավի արգանակը, ավելացնում ենք գազարը։ Եթե արգանակ չունենք, ապա փոխարենը սառը ջուր ենք լցնում, աղ և պղպեղ ենք ավելացնում:
Պատրաստում ենք ֆրիկադելկաները։ Սխտորի մնացած 2 պճեղները ճզմում ենք և լցնում ամանի մեջ։ Եթե սխտորճզմիչ չունենք, ապա սխտորը մանր կտրատում ենք ։ Ավելացնում ենք մնացած սոխը, կծու պղպեղը և մշկընկույզը։ Այնուհետև ավելացնում ենք հավի աղացած փափկամիսը և այդ ամենը լավ խառնում ենք։ Ձեռքերը սառը ջրի մեջ թրջում ենք և պատրաստված ֆարշից 1 սմ տրամագծով գնդեր ենք ձևավորում։ Արգանակը եռալուն պես, գնդիկները լցնում ենք ապուրի մեջ, և կրակի տակն իջեցնում ենք։ Աշխատում ենք գնդիկները իրարից հեռու դնել, որպեսզի դրանք իրար չկպչեն։ Դրանք շատ շուտով ջրի երես կբարձրանան։
- Եփվելու ընթացքում գոյացող փրփուրը վերցնում ենք։ Պարբերաբար գազարը դանակով ծակում ենք , երբ այն արդեն փափուկ է, ավելացնում ենք պահածոյացված ոլոռը։
- Եվս 2 րոպե եփում ենք և կրակի տակն անջատում։ Կափարիչով ծածկում ենք և 20 րոպե թողնում ենք, որպեսզի համերն իրար խառնվեն։ Ապուրը մատուցում ենք թարմ հացի հետ, լավ կլինի բատոնի կոշտ կտորների հետ մատուցել։
Ի դեպ, կոլոլակով ապուր կարելի է պատրաստել նաև տավարի խճողակով, նույնպես շատ համեղ կլինի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: