

- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Հավի մսով կոտլետ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսն անցկացնում ենք մսաղացով, ավելացնում մասկարպոնեն, աղն ու պղպեղը:
- Պատրաստում ենք կանաչ միջուկը: Կարագն ու մանրացրած կանաչին լավ տրորում ու խառնում ենք: Միջուկը ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպեով տեղափոխում սառցախցիկ:
- Վերցնում ենք միսը, մեջտեղը մի քիչ փոսիկ անում, որտեղ էլ դնում ենք կանաչ միջուկը:
- Կոտլետներ ենք ձևավորում: Քրքումը, չորահացն ու պապրիկան խառնում ենք, կոտլետները թաթախում այդ զանգվածիմեջ և 10 րոպե թողնում այդպես:
- Կարագի և բուսայուղի խառնուրդի մեջ 4 կողմից տապակում ենք կոտլետները, ինչից հետո էլ 10 րոպեով տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցը:
- Ահա և վերջ:
Պատրաստեցինք շատ համեղ հավի մսով կոտլետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez, knereq sa e hamarvum kievski kotlet? ete voch, kuxarkeq Kieski kotleti baxadramas, merci, napaes
Բարև Ձեզ: Կիևյան կոտլետի պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: 🙂
http://www.cooks.am/%D5%AF%D5%AB%D6%87%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%BF%D5%AC%D5%A5%D5%BF/