- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Հավի մսով և տանձով տաք աղցան
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 2 հատ
- սոյայի սոուս - 2 ճ/գդ
- մեղր - 2 թ/գդ
- ռուկոլա - 1 կապ
- տանձ - 2 հատ
- ձիթայուղ - 1 ճ/գդ
- մայրու ծառի ընկույզ (кедровые орехи) - 3 ճ/գդ
- պանիր - 100 գր (Գորգոնզոլա)
- հյութ կիտրոնի - 0.5 հատ
- բուսայուղ - տապակելու համար
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսը կտրատում ենք ոչ մեծ կտորներով և մարինացնում սոյայի սոուսի և մեղրի մեջ։
- Ռուկկոլան լվանում ենք և չորացնում։
- Տանձը մեջտեղից կիսում ենք, սերմերը հանում և ոչ մեծ խորանարդիկներով կամ բարակ շերտերով կտրատում։
- Ռուկկոլան և տանձը մեծ ամանի մեջ ենք լցնում և ձիթայուղով ցողում։ Պանիրը ոչ մեծ խորանարդիկներով կտրատում ենք։ Մայրի ծառի ընկույզները չոր թավայի մեջ չորացնում ենք։
- Պանիրն ու ընկույզն ավելացնում ենք աղցանի մեջ։ Թավայի մեջ քիչ քանակությամբ բուսայուղ ենք տաքացնում և հավի կտորները մոտ 5 րոպե տապակում։
- Աղցանը լցնում ենք ամանների մեջ և վրան դնում հավի տաք կտորները: Այնուհետև ցողում ենք կիտրոնահյութով։
- Մատուցում ենք անմիջապես։
Հավի մսով տաք աղցան, որը կարելի է մատուցել և որպես խորտիկ, և որպես ինքնուրույն ուտեստ։ Այն հարմար է մատուցել թե տոնական օրերին, թե` սովորական 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: