- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Հավի մսով տորտիլյա
Բաղադրիչներ
- Տորտիլյայի համար՝
- ջուր - 250 մլ
- ալյուր - 250 գր (եգիպտացորենի)
- աղ - 1 պտղունց
- կարագ - 50 գր
- ալյուր - 160 գր
- Հավի մսով միջուկի համար՝
- կոճապղպեղ (имбирь) - 1 պտղունց
- սոխ - 1 գլուխ
- պղպեղ կարմիր - ըստ ճաշակի
- սխտոր - 2 պճեղ
- հավի կրծքամիս - 1 հատ
- բուսայուղ - 2 ճ/գդ
- սոուս տերիյակի - 5 ճ/գդ
- Պանրային միջուկի համար՝
- ալյուր - 2 ճ/գդ (եգիպտացորենի)
- թթվասեր - 200 գր
- ալյուր - 1 ճ/գդ
- պանիր - 40 գր
- Ինչպես նաև՝
- վարունգ - 1 հատ
- լոլիկ - 1 հատ
- տաքդեղ - 1 հատ
- հազարի թերթեր - 1 կապ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք տորտիլյան: Կարագը հալեցնում ենք, մեջն աղ ենք գցում, լցնում ենք ալրային զանգվածի մեջ և լավ խառնում: Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք ջուրը (ըստ անհրաժեշտության) և խմոր հունցում:
- Խմորից ձվի չափ գնդիկներ ենք ձևավորում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 1 ժամ հանգիստ թողնում:
Պատրաստում ենք հավի մսով միջուկը: Տերիյակի սոուսն ու բուսայուղը խառնում ենք, ավելացնում ենք ճզմած սխտորը, պղպեղն ու կոճապղպեղը:
- Հավի կրծքամիսը մանր կտորներով կտրատում ենք, ավելացնում կտրատած սոխը, սոուսը և լավ խառնում ենք: Այնուհետև ծածկում ենք պոլիէթիլենային թաղանթով և 15 րոպե թողնում, որ մարինացվի:
- Պատրաստում ենք պանրային սոուսը: Թթվասերը հասցնում ենք եռման, ավելացնում մաղով անցկացրած պանիրը և լավ խառնում: Այնուհետև լցնում ենք ալրային զանգվածը և կրկին լավ խառնում: Ահա և վերջ:
- Բուսայուղապատ ձևամանի մեջ լցնում ենք հավի կրծքամիսը, մարինադը ու տապակում:
- Խմորները գրտնակում ենք և տապակում երկու կողմից՝ առանց բուսայուղ:
- Տորտիլյաների վրա պոնրային սոուս ենք քսում, վրան լցնում կտրատած վարնունգ,լոլիկ և հազարի թերթերը: Այնուհետև լցնում ենք միսը և վրան շարում ենք տաքդեղը:
- Տորտիլյան միացնում ենք փայտիկով և մատուցում:
Համեղ տորտիլյա վայելելու ժամանակն է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: