- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Հավի մսով և դդմիկով խորոված
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 500գր
- դդմիկ - 1-2 հատ
- բուսայուղ - 3-5ճ/գդ
- Մարինացման համար՝
- բուսայուղ - 1ճ/գդ
- սոյայի սոուս - 1ճ/գդ
- քացախ - 1թ/գդ
- սխտոր - 1 պճեղ
- մեղր - 1/2թ/գդ
- օրեգանո
- քունջութ սև
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Հավի միսը կտրատել միջին չափի կտորներով, լցնել ամանի մեջ և ավելացնել մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները:
- Լավ խառնել և թողնել միսը մարինացվի 20-30 րոպե սենյակային ջերմաստիճանում:
- Դդմիկը կտրատել շատ բարակ և նեղ շերտերով, համեմել աղով և թողնել այդպես 10 րոպե:
- Ռուլետի նման փաթաթել դդմիկի շերտերը:
Բարակ փայտիկի վրա անցկացնել դդմիկի ռուլետը, ապա մսի կտորը և այդպես շարունակ:
- Տապակել մինի-խորովածները բուսայուղով պատված թավայի մեջ 4-5 րոպե ամեն կողմից:
- Քանի որ հավի մսի կտորները փոքրիկ են, ինչպես նաև մարինացված, ուստի բավականին արագ են եփվում: Դրա համար պետք է զգույշ լինել, որպեսզի չափից ավել դրանք տապակվեն և չորանան:
Մատուցել տաք վիճակում թթվասերի հետ: Ցանկության դեպքում կարելի է թթվասերի մեջ ճզմել 1 պճեղ սխտոր:
Ինչպես տեսանք, խորոված պատրաստելու համար պարտադիր չէ կրակ վառել: 🙂 Պատրաստեք այս մինի-խորովածը փայտիկների վրա, եթե նախատեսել եք նորաոճ ֆուրշետի սեղան:
Ի դեպ, փայտիկների չափն ընտրելիս հաշվի առեք թավայի չափերը:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
անպայման կփորձեմ
Փորձեք Հասմիկ ջան 🙂