- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Հավի սիրտ կաթնային սոուսով
Բաղադրիչներ
- հավի սիրտ - 1 կգ
- բանջարեղեն - 500-600 գր
- սոխ - 2 գլուխ
- պանիր - 100 գր
- աղ - ըստ ճաշակի
- աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
- Կաթնային սոուսի համար՝
- կարագ - 50 գր
- ալյուր - 30 գր
- ձու - 1 հատ
- կաթ - 250 գր
Քայլերի հաջորդականություն
- Հավի սիրտը նախապես եփում ենք։ Բանջարեղենը կարող է լինել բրոկոլի, դդմիկ, սունկ, գազար և այլն։
- Սոխն օղակաձև կտրատում ենք։
- Հավի սիրտը բաժանում ենք երկու մասի։
- Սոխը 5-7 րոպե տապակում ենք բուսայուղապատ տապակի մեջ, այնուհետև՝ սիրտը, որից հետո համեմում ենք աղով ու պղպեղով։
- Սոխի ու սրտի զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ, ապա ավելացնում ենք բանջարեղենը։
- Այժմ պատրաստում ենք կաթնային սոուսը, որի համար տապակի մեջ հալեցնում ենք կարագն ու համեմում ենք աղով։
- Ավելացնում ենք ալյուրն ու լավ խառնում ենք, որից հետո լցնում ենք կաթը։
- Անընդհատ խառնելով՝ սոուսը հասցնում ենք պնդության, որից հետո հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի։
- Ավելացնում ենք ձուն, խառնում ենք ու լցնում ձևամանի մեջ։
- Վրան պատում ենք քերած պանրով ու 40-45 րոպե եփում ենք 170 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Համեղ տաք ուտեստը պատրաստ է։ Բարի ախորժակ։
Համեղ տաք ուտեստների բազմաթիվ այլ բաղադրատոմսեր կարող եք գտնել այստեղ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: