- Yield: Անմիջաես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Հավի փափկամսով և մանդարինով աղցան
Բաղադրիչներ
- Համեմված չորահացերի համար՝
- ձիթայուղ - 2 ճ/գդ
- սոյայի սոուս - 1 ճ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 1 պտղունց
- սխտոր - 1 պճեղ
- հաց սպիտակ - 3 կտոր
- Մարինադի համար՝
- հավի փափկամիս - 200 գր
- քունջութ - 2 ճ/գդ
- ձիթայուղ - 1 թ/գդ
- սոյայի սոուս - 2 ճ/գդ
- պղպեղ սև - 1 պտղունց
- Պանրով գնդիկների համար՝
- պանիր ֆետա - 100 գր
- սամիթ - մի քանի ճյուղ
- սխտոր - 1 պճեղ
- Ինչպես նաև՝
- հազարի թերթեր - մի քանի ճյուղ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- սոխ - 0,5 գլուխ
- մայոնեզ - 4 ճ/գդ
- սոյայի սոուս - 1 ճ/գդ
- սխտոր - 1 պճեղ
- մանդարին - 2 հատ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք համեմված չորահացերը: Սոուսի համար նախատեսված բաղադրիչները խառնում ենք, հացերը խորանարդաձև կտրատում և թաթախում սոուսի մեջ: Չորահացերը մի քանի րոպե տապակում ենք:
- Հավի փափկամիսը երկար կտորների ենք բաժանում, վրան լցնում ենք մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները և թողնում 20-30 րոպե: Ժամանակը լրանալուն պես, հավի փափկամիսը տապակում ենք:
- Պատրաստում ենք պանրով գնդիկները: Պանիրը, մանր կտրատած սամիթն ու ճզմած սխտորը խառնում ենք և գնդիկներ ձևավորում:
- Տաքդեղն ու սոխը կտրատում ենք, հազարի թերթերը ձեռքով կտորների բաժանում: Լցնում ենք աղցանամանի մեջ, վրան ավելացնում չորահացերը, հավի փափկամիսերն ու լավ խառնում ենք:
- Փոքր ամանի մեջ խառնում ենք թթվասերը, սոյայի սոուսը, 1 մանդարինի հյութը, ճզմած սխտորն ու պղպեղը և զանգվածն ավելացնում աղցանի մեջ:
- Դե իսկ վերջում լցնում ենք պանրի գնդիկները, մանդարինն ու մատուցում:
- Ահա և վերջ:
Իսկ Դուք երբևէ փորձե՞լ եք նման աղցան պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: