- Prep Time: 60 minutes
- Cook Time: 20 minutes
Հավով եվ սնկով բլիթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր ցորենի - 500 գր
- կարագ - 250 գր
- աղ - 1/2 թ/գ
- ջուր - 3-4 ճ/գ
- Լցոնի համար՝
- սոխ - 1 հատ
- սունկ շամպինիոն - 200 գր
- հավի ֆարշ - 400 գր
- մաղադանոս - 5-6 ճյուղիկ
- սխտոր - 3-4 3-4 ատամիկ
- չորահաց - 1 ճ/գ
- կիսակարծր պանիր՝ գաուդիի տիպի - 50 գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Դրա համար բլենդերի բաժակի մեջ լցնում ենք ալյուր, աղ, շաքար և խորանարդաձև կտրտած սառը կարագ: Հարում ենք ` մինչև ստացվի յուղոտ փշրանք:
- Ջուրը լցնում ենք ու հնարավորինս արագ խառնում խմորը: Շատ երկար խառնել պետք չէ, այլապես կարագը կհալվի ու խմորը չոր կստացվի: Խմորը կիսում ենք, յուրաքանչյուր մասից ձևավորում ենք սկավառակ, փաթաթում թաղանթով և դնում սառնարանում` 30-40 րոպե:
- Պատրաստում ենք լցոնը: Միջին չափի սոխը մանր կտրատում ենք: Սունկը կտրատում ենք մանր շերտերով: Միջին թեժության կրակի վրա դրված տապակի մեջ տաքացնում ենք 2 ճ/գ բուսական յուղ: Լցնում ենք սոխն ու խառնելով տապակում 2 րոպե:
- Ավելացնում ենք սունկն ու խառնելով տապակում ևս 3-4 րոպե:
- Լցնում ենք խոր ամանի մեջ: Տապակի մեջ ևս 1 ճ/գ ձեթ ենք ավելացնում ու լցնում ֆարշը: Տապակում ենք` խառնելով` մինչև բոլոր կտորները կորցնեն վարդագույն երանգն ու անփայլ դառնան:
- Ավելացնում ենք խոր ամանի սոխին ու սնկին: Ավելացնում ենք պանրի համով չորահացերը, քերած սխտորը, խոշոր կտորներով քերած պանիրը, տմինից պոկած տերևներ և մանր կտրտած մաղադանոս: Խառնում ենք:
- Խմորը հանում ենք սառնարանից, 3 մմ հաստությամբ շերտ ենք բացում և շրջաններ կտրտում (մոտ 11-12 սմ տրամագծով): Յուրաքանչյուր շրջանակի վրա լցոն ենք դնում:
- Ամրացնում ենք ծայրերը և պատառաքաղով սեղմում կարերին:
- Բլիթները դնում ենք տապակի վրա ու հարած ձու քսում: Դնում ենք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում ու թխում մինչև վարդագույն կեղևի ի հայտ գալը` շուրջ 20 րոպե:
- Մատուցում ենք տաք վիճակում` ջրիկ սոուսով և առանց:
Համեղ բլիթներ՝ նոր համեր փորձարկողների համար:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: