- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Հավով կարկանդակ
Բաղադրիչներ
- ձու - 4 հատ
- կարագ - 180 գր
- ալյուր - 3 ճ/գ
- հավի փափկամիս - 500 գր
- պանիր - 200 գր
- սերուցք 20-30 % յուղայնությամբ - 1 ճ/գ
- սոխ կանաչ - մի քանի ճյուղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- մանանեխ - 1 թ/գ
- մշկընկույզ (мускатный орех) - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կարագը խորանարդաձև կտրատում, ավելացնում ենք 1 ձու։
- Ավելացնում ենք 2 ճ/գ ալյուրը, 3-4 ճ/գ սառը ջուր, 1 պտղունց աղ և խառնում ենք։
- Արդեն պատրաստ խմորը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպե թողնում ենք սառնարանում։
- Հավի փափկամիսն անցկացնում ենք մսաղացով։
- Աղացած միսը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք սերուցքը, 1 ճ/գ ալյուրը, աղը, պղպեղն ու մշկընկույզը և բլենդերով հարում ենք այնքան մինչև վերածվի միասեռ զանգվածի։
- Ձևամանը պատում ենք բուսայուղապատ պերգամենտով։
- Ստացված զանգվածին ավելացնում ենք քերած պանիրը։
- Կանաչ սոխը մանր կտրատում ու ավելացնում ենք մսի զանգվածին։
- Միջուկը լավ խառնում ենք։
- Խմորը դուրս ենք բերում սառնարանից ու բաժանում ենք երկու մեծ և 1 փոքր մասի։
- Մեծ խմորագնդերից մեկը բացում ու դնում ենք ձևամանի հատակին։
- Մյուս մեծ խմորագնդից փորձում ենք ստանալ երկարավուն խմոր, որով պատում ենք ձևամանի կողային հատվածները։ Այնուհետև պատառաքաղի օգնությամբ անցքեր ենք բացում։
- Լցնում ենք միջուկն ու հավասարապես տարածում ենք։
- Երրորդ խմորագնդից ստանում ենք ցանցանման խմոր, որը դնում ենք միջուկի վրա, ապա պատում ենք ձվի դեղնուցով և 1 ժամ թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պիրոգը պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից, թողնում ենք մի փոքր սառչի, ապա դուրս ենք բերում ձևամանից։
- Նրբահամ ու ախորժալի պիրոգը պատրաստ է։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: