- Yield: Անմիջապես
- Cook Time: 40 minutes
Հավով ու կարտոֆիլով կարկանդակներ
Բաղադրիչներ
- ալյուր - 700 գր
- կարագ - 125 գր
- թթվասեր - 200 գր
- մայոնեզ - 200 գր
- հավի փափկամիս - 3 կտոր
- կարտոֆիլ - 5 հատ
- սոխ - 1 գլուխ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- աղ - 1 պտղունց
- աղացած սև պղպեղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար կարագը քերիչով անցկացնում ենք, ավելացնում ենք ալյուրը, թթվասերը, մայոնեզը, փխրեցուցիչն ու աղը։ Խմորը մոտ 10 րոպե հունցում ենք, ապա պահում սառնարանում, մինչև միջուկը պատրաստենք։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար կարտոֆիլը, միսն ու սոխը խորանարդաձև կտրատում ենք, խառնում ու համեմում ենք աղով ու պղպեղով։
- Խմորագունդը բաժանում ենք միանման կլոր շերտերի։ Միջուկը լցնում ենք մեջտեղի հատվածում, վրան դնում ենք կարագի փոքրիկ կտոր և ցանկության դեպքում նաև դափնու տերև։ Այնուհետև ծածկում ենք մյուս շերտով ու եզրերն ամրացնում ենք։
- Փոքրիկ կարկանդակները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, պատում ենք ձվով ու թխում 30-40 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Համեղ ու ախորժալի կարկանդակները պատրաստ են:
Կարկանդակները կարելի է պատրաստել ցանկացած միջուկով:
Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: