Հավով ու ձվով նրբաբլիթներ
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 500-600 գր
- ձու - 2 հատ
- սոխ - 1 գլուխ
- բուսայուղ - 70 մլ
- գինի սպիտակ - 2 ճ/գ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կտրտում ենք սոխն ու բուսայուղով տապակում, մինչև փափկի:
- Պատրաստում ենք ֆարշը, վրան լցնում ենք սոխը և 10-15 րոպե եփում կրակի վրա՝ անընդհատ խառնելով, որպեսզի միսը հավասարապես եփվի ու վերածվի միասեռ զանգվածի: Ապա համեմում ենք աղով ու պղպեղով և ավելացնում գինին: 2-3 րոպե հետո ֆարշը պատրաստ կլինի:
- Խաշած ձվերը կտրտում ու ավելացնում ենք ստացված զանգվածին:
- Երբ ֆարշը պատրաստ է, փորձում ենք այն տեղադրել նրբաշերտերի մեջ՝ ձևավորելով նրբաբլիթներ: Ֆարշը լցնում ենք նրբաշերտի այն կողմի վրա, որով եփվել է տապակի մեջ:
- Նրբաբլիթները պահել սառնախցիկում և ծածկել պոլիէթիլենային թաղանթով:
Մատուցում ենք թթվասերի հետ: Բարի ախորժակ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: