- Yield: Անմիջապես
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 60 minutes
Հավով ու պաստայով ուտեստ
Բաղադրիչներ
- հավի բդիկ - 8 հատ
- լոլիկ - 500 գր
- սոխ - 2 գլուխ
- դափնու տերև (лавровый лист) - 1 հատ
- գինի սպիտակ - 3 ճ/գ
- պանիր - 100 գր
- թթվասեր - 2 ճ/գ
- պաստա - 300 գր
- հավի փափկամիս - 300 գր
- ձիթայուղ - 4 ճ/գ
- սխտոր - 4 ատամիկ
- ծաղկակաղամբ - 200 գր
- մաղադանոս - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սոխն ու սխտորը մանրացնում ենք ու տապակում ձիթայուղով լի տապակի մեջ այնքան մինչև սոխը թափանցիկ դառնա։
- Միսը լցնում են տապակի մեջ, ավելացնում ենք գինին ու տապակը փակում ենք կափարիչով։ Մոտ 30 րոպե շոգեխաշում ենք մեղմ կրակի վրա։
- Ծաղկակաղամբը մանր կտրատում ու լցնում ենք սոուսով լի տապակի մեջ։ 10 րոպե եփում ենք, որպեսզի սոուսը պնդանա, որից հետո լցնում ենք առանձին տարայի մեջ ու թողնում, որ սառչի։
- Պաստան եփում ենք ու թողնում, որ սառչի։ Այդ ընթացքում հավի փափկամիսը խորանարդաձև կտրատում ենք, թաթախում սոուսի մեջ ու խառնում ենք։
Թթվասերը հարում ենք ձվի հետ, համեմում ենք աղով ու պղպեղով, ավելացնում ենք քերած պանիրն ու մանր կտրատած կանաչին։ Ստացված զանգվածը լավ խառնում ենք, որից հետո մսային ու թթվասերային սոուսները խառնում ենք ու ստանում միջուկը։
- Ձևամանը պատում ենք կարագով, պաստան բաժանում ենք երկու մասի։ Մի մասը լցնում ենք ձևամանի մեջ ու պարուրաձև դասավորում, ապա լցնում ենք միջուկն ու վերին շերտը կրկին պատում ենք պաստայով։
- Ուտեստը մոտ 1 ժամ եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: