- Yield: Անմիջապես
- Cook Time: 40 minutes
Հավով ու սնկով սոուս-ապուր
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 1 տուփ
- սունկ շամպինիոն - 3-4 հատ
- կարտոֆիլ - 6-8 հատ
- գազար - 1 հատ
- սոխ - 2 գլուխ
- դափնու տերև (лавровый лист)
- խմելի սունելի - ըստ ճաշակի
- կանաչի - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը դնում ենք 2լ սառը ջրի մեջ, հասցնում ենք եռման աստիճանի, հեռացնում ենք փրփուրը, համեմում ենք աղով, դնում ենք սոխն ու դափնու տերևը։ Եփում ենք 20 րոպե մեղմ կրակի վրա։
- Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած կարտոֆիլն ու 20 րոպե եփում ենք։
- Կտրատում ենք սոխն ու գազարը։
- Շամպինիոնները նույնպես բաժանում ենք խոշոր կտորների։ Եթե սունկը մանր է, ապա կարելի է թողնել ամբողջական։
- Սունկը տապակում ենք տաք բուսայուղի մեջ։
- Կտրատած գազարը 3-5 րոպե տապակում ենք մեղմ կրակի վրա, ապա ավելացնում ենք սոխն ու շարունակում ենք տապակել։
- Արդեն եփված հավի կրծքամիսը բաժանում ենք կտորների։
- Արգանակի մեջ լցնում ենք տապակած շամպինիոնն ու 5 րոպե եփում ենք։ Սոուսի մեջ ավելացնում ենք հավի մսի կտորները, ապա՝ սոխն ու գազարը։ Հասցնում ենք եռման աստիճանի, համեմում ենք աղով, ապա ավելացնում ենք խմելի սունելին ու կանաչին։ Ամբողջ զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի, փակում ենք կափարիչով։
Համեղ սոուսը պատրաստ է։ Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: