Հավով չախոխբիլի
Բաղադրիչներ
- հավ - 1,5 կգ
- սոխ - 500 գր
- լոլիկ - 500 գր
- լոլիկի մածուկ - 2 ճ/գ
- սխտոր - 2 ատամիկ
- համեմ - մի քանի ճյուղ
- խմելի սունելի - 1 ճ/գ
- կարագ - 1 ճ/գ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավը բաժանում ենք կտորների։
- Սոխը մաքրում ու օղակաձև կտրատում ենք։
- Լոլիկները 2-3 րոպե թողնում ենք եռացրած ջրի մեջ։
- Լոլիկները կեղևահանում ու խորանարդաձև կտրատում ենք։
- Հավի կտորների մի մասը դնում ենք չոր տապակի մեջ ու թեթևակի տապակում ենք։
Նույն ձևով տապակում ենք նաև հավի մյուս կտորները, ապա բոլոր կտորները լցնում ենք մեծ ու խորը կաթսայի մեջ։
- Սոխը 10-15 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ ու լցնում ենք հավի կտորների վրա։
- Խորանարդաձև կտրատած լոկիկն ու լոլիկի մածուկը լցնում ենք տապակի մեջ և 10-15 րոպե եփում ենք։ Ապա ստացված զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ։
- Հավով, սոխով ու լոլիկով լի կաթսան դնում ենք կրակի վրա։
- Զգուշորեն խառնում ենք ու 20 րոպե եփում մեղմ կրակի վրա։
- Այնուհետև ավելացնում ենք մանր կտրատած համեմն ու համեմում ենք խմելի-սունելիով։
- Ահա և պատրաստ է համեղ չախոբիլին։ Եփվելու ընթացքում սոուսի քանակը զգալիորեն ավելանում է։
Մատուցում ենք տաք վիճակում ցանկացած խավարտի հետ։ Կարելի է վայելել նաև առանձին։ Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Մեռնեմ ձեր կայքին… դզումա! : ))