- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Հավով և սնկով բլիթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Բլենդերի մեջ լցնում ենք ալյուրը, աղը, շաքարավազը, կտրատած կարագը և լավ հարում ենք:
- Ավելացնում ենք ջուրն ու շատ արագ խմոր հունցում: Խմորը մի քանի մասերի ենք բաժանում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 30-40 րոպեով տեղափոխում սառնարան:
Պատրաստում ենք միջուկը: Սոխն ու սունկը կտրատում ենք. սկզբում 2 րոպե տապակում ենք սոխը, այնուհետև ավելացնում սունկն ու տապակում ևս 3-4 րոպե: Զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ:
- Այնուհետև տապակի մեջ լցնում ենք ևս 1 ճ/գդ բասայուղ, ավելացնում միսն ու խառնելով տապակում, մինչև վերջինս իր վարդագույն երանգը փոխի: Միսը նույնպես լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում պաքսիմատը, քերիչով անցկացրած պանիրը, ճզմած սխտորը, մանր կտրատած կանաչիները և լավ խառնում ենք:
- Խմորները հանում ենք սառնարանից և 3 մմ հաստությամբ ու 11-12 սմ տրամագծով շրջաններ գրտնակում: Յուրաքանչյուր շրջանի մեջ լցնում ենք միջուկը:
- Ծածկում ենք և եզրերը պատառաքաղով ամրացնում:
- Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցն ու թխում 25-30 րոպե:
Ստացանք, շատ համեղ բլիթ …. մնում է միայն վայելել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk karox enq sarcaxcum pahel? Ev haneluc heto vorqan jamanak anc dnel jerocy?shnorhakalutyun
Այո, կարող եք նաև սառցախցիկում պահել: Հանելուց հետո 15-20 րոպեով կարող եք տեղափոխել 180-200 աստիճան ջեռոցը 🙂
Aysinqn karox enq miangamic dnel jerocy?? Te petqe mi poqr toxnel senyakayin jermastichanum?
Կարող եք միանգամից դնել ջեռոցը 🙂