- Yield: Անմիջապես
- Prep Time: 2 minutes
- Cook Time: 5 minutes
Հավով և բեկոնով սենդվիչ
Բաղադրիչներ
- հաց սպիտակ - 4 շերտ
- հավի ֆիլե - 250գր
- լոլիկ - 1 հատ
- բեկոն - 4-6 շերտ
- հազարի թերթեր - 4 հատ
- մայոնեզ - 2թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Տաքացնում ենք հացը յուրաքանչյուր կողմից 30 վայրկյան:
Տապակի մեջ դնում ենք բեկոնը և տապակում յուրաքանչյուր կողմից 2 րոպե:
- Կտրում ենք հավի ֆիլեն բարակ շերտով, վրան լցնում աղն և սև պղպեղը ու տապակում նույն տապակի մեջ, որտեղ տապակել էինք բեկոնը յուրաքանչյուր կողմից 3-4 րոպե:
- Հացի շերտի վրա քսում ենք մայոնեզը, վրան դնում հազարի թերթիկը, տապակած բեկոնը ու կլոր շերտով կտրատված լոլիկը, ապա ավելացնում ենք պատրաստի ֆիլեն և փակում հացի երկրորդ շերտով: Կատարում ենք նույն գործողությունը մնացած հացի շերտերով:
- Եվ կարելի է անցնել համտեսելուն:
Արդյունքում ստանում ենք 2 համեղ ու կշտացնող հավով և բեկոնով սենդվիչ, որի ցանկացած բաղադրիչ կարելի է փոփոխել ըստ Ձեր նախասիրության:)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: