

- Yield: Անմիջապես
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 40 minutes
Հավ կարտոֆիլով
Բաղադրիչներ
- կեֆիր - 300մլ
- հավի բուդ - 3 հատ
- կարտոֆիլ - 4 հատ
- լոլիկ չերրի - 200գր
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- պղպեղ կարմիր - ըստ ճաշակի
- սխտոր - 4 պճեղ
- մաղադանոս - 1թ/գդ (թարմ կամ չորացրած)
Քայլերի հաջորդականություն
- Առաջին հերթին պատրաստում ենք մարինադը: Դա համար մանր կտրատում ենք սխտորը, ավելացնում կեֆիրի մեջ, ապա համեմում աղ և պղպեղով, ավելացնում կտրատված կանաչիները,խառնում: Հավի միսը պահում ենք մարինադի մեջ 30րոպե:
- Շերտերով կտրատում ենք կարտոֆիլը, լցնում ջեռոցի տապակի մեջ, համեմում աղ և պղպեղով, վրան շաղ տալիս մի քիչ բուսայուղ, մանրացված կանաչին և սխտորը:
- Կարտոֆիլի վրա ենք դնում հավի միսը, վրան լցնում մարինադի մնացորդները:
- Կարտոֆիլի վրա շարում ենք նաև կտրատված չերրի լոլիկները:
- Եփում ենք ջեռոցում 40րոպե 200աստիճանում:
Պատրաստում ենք կեֆիրով մարինացված հավ կարտոֆիլի հետ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շնորհակալություն համեղ բաղադրատոմսերի համար
Ձեզ նույնպես շնորհակալ ենք, որ հետևում եք մեր էջին 🙂