

- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 35 minutes
Հավ ջեռոցում
Բաղադրիչներ
- հավի բդիկ - 1.5 կգ
- պանիր պարմեզան - 25 գր
- ձու - 1 հատ (սպիտակուց)
- աղացած սև պղպեղ - 1 թ/գ
- պաքսիմատ - 50 գր
- ալյուր եգիպտացորենի - 2 ճ/գ
- աղ - 1/2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ձվի սպիտակուցը թեթևակի հարում ենք, ապա խառնում ենք պաքսիմատի, քերած պանրի ու եգիպտացորենի ալյուրի հետ:
- Հավի բդիկները համեմում ենք աղով ու պղպեղով, ապա թաթախում ենք ալյուրի մեջ:
- Այնուհետև թաթախում ենք ձվի մեջ:
- Ձվի մեջ թաթախելուց հետո հավի բդիկները թաթախում ենք պանրային խառնուրդի մեջ:
- Երբ արդեն բոլոր բդիկները թաթախված կլինեն, տեղադրում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ:
- Եփում ենք 35 րոպե 220 աստիճան տաքացրած ջեռոցում այնքան, մինչև դառնան ոսկեգույն:
Բարի ախորժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: