Հավ՝ սոյայի մարինադով
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 800 գր
- սոյայի սոուս - 6 ճ/գ
- ձու - 2 հատ
- քունջութ - 2 ճ/գ
- խմելի սունելի - 1 ճ/գ
- ալյուր - 3 ճ/գ
- մանանեխ - 2 ճ/գ
- սխտոր - 2-3 ատամիկ
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսը բաժանում ենք միջին չափի խորանարդիկների։
- Ավելացնում ենք քունջութը, ձուն, աղը, սոյայի սոուսը, խմելի-սունելին։ Ըստ ցանկության ավելացնում ենք սխտորը։
- Այնուհետև լցնում ենք մանանեխն ու ալյուրը։
- Բոլոր բաղադրիչները լավ խառնում ու պահում ենք սառնարանում։
- Միսը տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ այնքան, մինչև ոսկեգույն դառնա։
Այնուհետև դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի։
- Միսը կարելի է մատուցել սոուսի հետ (թթվասեր+սոյայի սոուս+սամիթ+սխտոր):
7. Ստացվում է անչափ համեղ ու նրբահամ միս։
Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: