- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 10 minutes
Հատապտղային սառույց-պաղպաղակ
Բաղադրիչներ
- լոռամրգի(клюква) - 300 գր (կարող է նաև սառեցված լինել)
- շաքարավազ - 200 գր
- օսլա (крахмал) - 1 ճ/գդ
- ջուր - 1 լ
Քայլերի հաջորդականություն
- Եթե լոռամրգին սառեցված է, պետք է նախապես հալեցնել։
- Հալեցնելուց հետո լոռամրգիի հյութը բլենդերով խառնում ենք։ Այնուհետև մաղով քամում ենք։
- Մնացած թանձրուկը ջրով բացում ենք և հասցնում եռման աստիճանի։
- Եփուկը քամում ենք։ Մի մասը լցնում ենք բաժակի մեջ, իսկ մնացած մասի մեջ ենք լցնում հատապտղային հյութն ու կրկին եռացնում ենք։
- Բաժակի մեջ ենք լցնում մի քիչ հյութը և օսլան լուծում ենք, որ գնդիկներ չմնան։ Այնուհետև օսլան բարակ շիթով և անընդհատ խառնելով լցնում ենք հատապտղային եփուկի մեջ։ Կրակից վերցնում ենք և սառեցնում։
- Եթե պաղպաղակի ամաններ կան, ապա լցնում ենք այդ ամանների մեջ, եթե ոչ, ապա լցնում ենք պլաստիկե տարայի մեջ և տեղափոխում սառցարանը։ Յուրաքանչյուր կես ժամը մեկ սառցարանից հանում ենք և լավ խառնում։
- Եթե պաղպաղակը պատրաստ է, ապա լցնում ենք թղթե բաժակների մեջ և վայելում։
- Բարի ախորժակ:
Ի դեպ, եթե լոռամրգի չկա, կարող եք պաղպաղակը ցանկացած այլ հատապտուղներով պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk urish paxpaxak karox eq gcel cer kayq
Բարև Ձեզ, ահա խնդրեմ՝
http://www.cooks.am/?s=+%D5%BA%D5%A1%D5%B2%D5%BA%D5%A1%D5%B2%D5%A1%D5%AF+&Submit=Search+Site