Հատապտղային տորթ-պաղպաղակ
Բաղադրիչներ
- Պաղպաղակի համար՝
- սերուցք (33% յուղ.) - 500 գր
- խտացրած կաթ - 250 գր
- հապալաս - ըստ ճաշակի
- կեռաս - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- կեռաս - 250 գր
- շաքարավազ - 1-2 ճ/գ
- օսլա (крахмал) - 1 թ/գ
- ժելատին - 5 գր
Քայլերի հաջորդականություն
- Հապալասն ու կեռասը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու հասցնում ենք եռման աստիճանի, որից հետո 1 րոպե եփում ենք թույլ կրակի վրա։ Այնուհետև բլենդերով հարում ու թողնում ենք, որ սառչի։
- Սերուցքը հարում ենք այնքան, մինչև ստանանք թեթև պնդության զանգված։
- Շարունակելով հարելը՝ ավելացնում ենք խտացրած կաթը, որի չափը պայմանավորված է ձեր ցանկությամբ։
- Զանգվածը բաժանում ենք երկու հավասար մասի։ Ընդ որում մի մասը պետք է ավելի շատ լինի, քան մյուսը։
- Քիչ զանգվածին ավելացնում ենք հատապտղային խյուսն ու խառնում ենք։
- Ստացված երկու զանգվածերը 1-2 ժամ պահում ենք սառնարանում, որի ընթացքում 1-2 անգամ խառնում ենք։
- Հատապտղային զաանգվածը լցնում ենք ձևամանի մեջ ու դնում ենք սառցախցիկում։
- Վրան լցնում ենք սպիտակ շերտն ու կրկին հավասարեցնում ենք, որից հետո դնում ենք սառցախցիկի մեջ։
- Պատրաստում ենք հատապտղային սոուսը, որի համար կեռասը կորիզահանում ու լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու հասցնում ենք եռման աստիճանի ու մեկ րոպե եփում ենք։
Օսլան խառնում ենք 1 ճ/գ ջրի հետ, ավելացնում ենք զանգվածին, թեթևակի եփում ու կրակի վրայից հանում ենք։
Ժելատինը նախապես թրջում ենք 2-3 ճ/գ ջրի մեջ ու 10 րոպե թողնում ենք, որ ուռչի։ Այնուհետև ժելատինն ավելացնում ենք տաք զանգվածին ու լավ խառնում ենք, որպեսզի ժելատինը լուծվի։
- Ստացված զանգվածը պահում ենք սառնարանում, որպեսզի մի քիչ պնդանա։
- Տորթ-պաղպաղակը հանում ենք ձևամանից։
- Վրան լցնում ենք սոուսն ու մատուցում ենք։
Ահա այսպիսի համեղ ու գեղեցիկ պաղպաղակ է ստացվում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: