- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 30 minutes
Հացուտիկ հավի թոքով և չերրի լոլիկով
Բաղադրիչներ
- տարտալետկա - 12 հատ
- հավի թոք - 500 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 150 մլ
- գազար - 150 գր
- սոխ - 150 գր
- ձու - 20 հատ(լորի)
- լոլիկ չերրի - 20 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - ըստ ճաշակի
- կանաչի
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մանր կտրատում ենք և տապակում բուսայուղի մեջ։
Գազարը անցկացնում ենք մանր քերիչով ։
Կանաչին մանր կտրատում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք գազարն ու մի քիչ տապակում։ Ավելացնում ենք թոքը և, անընդհատ խառնելով, տապակում ենք 15-20 րոպե, այնուհետև սառեցնում։
Արդեն պատրաստի թոքը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում սերուցքը և այդ ամենը մանրացնում ենք։
Եթե բլենդեր չկա, թոքը կարող ենք մսաղացով անցկացնել, այնուհետև ավելացնել սերուցքն ու խառնել։
Թոքը համեմում ենք կանաչիով, աղով, պղպեղով և լավ խառնում։
- Լոլիկն ու ձուն 2 մասի ենք բաժանում։
Թոքով մուսսը խոհարարական ներարկիչով լցնում ենք հացուտիկի (տարտալետկա) մեջ։
Վրան դնում ենք ձուն և լոլիկը։
- Ձևավորում ենք կանաչիով ու մատուցում:
Խորհուրդ. Ցանկալի է փոքր չափի հացուտիկ օգտագործել։ Իսկ չերրի լոլիկի փոխարեն կարող ենք մանր կտորների բաժանած սովորական լոլիկ օգտագործել, իսկ լորի ձուն կարող եք սովորական ձվով փոխարինել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: