- Yield: 2 ժամ անց
Հաց համբուրգերի համար
Բաղադրիչներ
- խմորիչ (չոր ) - 7 գր
- ջուր - 375 գր
- կարագ - 75 գր
- շաքարավազ - 40 գր
- կարտոֆիլի խյուս - 110 գր
- աղ - 6 գր
- ձու - 1 հատ
- քունջութ - ըստ ճաշակի
- ալյուր - 625 գր
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը (300 գր), աղն ու չոր խմորիչը լցնում ենք տարայի մեջ։
- Առանձին տարայի մեջ լցնում ենք կարտոֆիլի խյուսն ու տաք ջուրը։
- Ավելացնում ենք հալեցրած կարագն ու խառնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը (25-40 գր), այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք ալյուրն ու խառնելով՝ վերածում ենք միասեռ զանգվածի։
- Ավելացնում ենք ալյուրի մնացած մասն ու ստանում ենք առաձգական և փափուկ խմոր։
- Ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 2-24 ժամ պահում ենք սառնարանում։ Այնուհետև հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ 10-15 րոպե հանգստանա։
- Խմորից ստանում ենք փոքրիկ բուլկիներ, որոնք դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ՝ միմյանցից մի փոքր հեռավորության վրա։ Ապա ծածկում ենք սրբիչով ու 30-45 րոպե թողնում ենք տաք տեղում։
- Բուլկիները պատում ենք ձվի դեղնուցով, քունջութով ու 15-20 րոպե թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Թողնում ենք, որ սառչեն, ապա վայելում ենք։
- Համբուրգերի հացը պատրաստ է։
Լցոնում ենք համեղ միջուկով ու մատուցում ենք։ Ի դեպ, համբուրգերների բազմաթիվ բաղադրատոմսեր կարող եք գտնել մեր կայքում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: