- Yield: 1 օր անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30-35 minutes
Հնդկական աղանդեր Rasgulla
Բաղադրիչներ
- կաթ - 1լ
- հյութ կիտրոնի - 2-3 ճ/գդ
- շաքարավազ - 150 գր
- ջուր - 350 մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք «պանիր»-ը:
Կաթսայի մեջ ենք լցնում 1 լ կաթը և եռացնում: Անընդհատ խառնելով՝ ավելացնում ենք 2-3 ճ/գդ կիտրոնահյութը:
- Մի քանի րոպե հետո, «պանիրն» ու շիճուկն առանձնանալու են:
- Զանգվածը մաղով անցկացնում ենք և հոսող տաք ջրի տակ լվանում, ինչից հետո թանզիֆը (մարլյան) կապում ենք և զանգվածը լավ սեղմում, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա:
- «Պանիրը» փշրում ենք և լավ հունցում, որպեսզի համասեռ դառնա:
- Ձեռքերով ընկույզի չափ գնդիկներ ենք անում. գնդիկները պետք է լինեն հարթ, կլոր՝ առանց ճաքերի:
- Այժմ պատրաստում ենք օշարակը: Կաթսայի մեջ լցնում ենք 1/3 մլ ջուրը և ավելացնում ենք շաքարավազը:
- Զանգվածն, անընդհատ խառնելով, հասցնում ենք եռման աստիճանի և մոտ 5 րոպե եռացնում:
- Գնդիկներն ընկղմում ենք եռացող օշարակի մեջ, բայց լցնելուց պետք է հաշվի առնել, որ վերջիններս չափերով 2-3 անգամ մեծանալու են: Կափարիչով ծածկում ենք և 10-15 րոպե եփում: 10 րոպե հետո ահա այսպիսի տեսարանի ականատես կլինենք:
- Այժմ այդ կաթսան դնում ենք սառը ջրի մեջ, կափարիչով ծածկում և այդպես թողնում մոտ 24 ժամ, որպեսզի գնդիկները օշարակը ներծծեն:
- Այսպիսի տեսք ունեն գնդիկները:
- Ահա և վերջ:
Նման հնդկական աղանդեր անպայման արժե փորձել:
Ի դեպ, կարող եք գնդիկները թաթախել նաև մուրաբայի կամ մրգային օշարակի մեջ, որպեսզի ավելի գունագեղ լինեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Barev dzez jri 1/3 masy ogtagorcecinq, bayc chaskaca en mnacac masy inch petq e arvi. Shnorhakalutyun
Սիրելի Նառա, ըստ այս բաղադրատոմսի, օգտագործում ենք 1/3 լ ջուր, այն է՝ մոտ 350 մլ (այսինքն՝ 1.5 բաժակից քիչ ավելի): 🙂