- Yield: 6 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Հնդկական կոնֆետ «Բուրֆի»
Բաղադրիչներ
- կարագ - 200 գր
- շաքարավազ - 200 գր
- վանիլին - 20 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 225 մլ (կամ թթվասեր)
- կաթի փոշի - 450 գր
- հնդկական ընկույզ - զարդարելու համար
Քայլերի հաջորդականություն
- Տարայի մեջ խառնում ենք կարագը, շաքարավազը և վանիլինը: Դնում ենք կրակին, խառնելով եփում այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի: Ավելացնում ենք սերուցքը, հասցնում եռման ու եփում ևս 5 րոպե: Լցնում ենք կաթսայի մեջ և սպասում գոլանա:
Փոքր-ինչ խորը ուղղանկյուն ձևամանի մեջ ձիթայուղած սննդային թաղանթ ենք փռում, որպեսզի հետո պնդացած բուրֆին հանելը հեշտ լինի:
Հովացած խառնուրդի մեջ լցնում ենք կաթի փոշին (կարելի է սկզբույմ լցնել կեսը, մնացածն ավելացնել հարելու ընթացքում) և հարիչով մի քանի րոպե հարում, մինչևզանգվածը խտանա, ու հարելը դժվարանա:
- Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ: Զանգվածը չպետք է ծորա: Թաց ձեռքով բուրֆին հավասարեցնում ենք, դանակով խնամքով գծեր անում, որոնցով հետո պետք է կտրվի կոնֆետը: Ստացված քառակուսիներից յուրաքանչյուրի մեջ դնում ենք հնդկական ընկույզը: Տեղափոխում ենք սառնարանն ու պահում առնվազն 6 ժամ:
- Թաղանթի ծայրերից ձգելով՝ ձևամանից հանում ենք սառած ու պնդացած բուրֆին, նշած գծերով կտրում կոնֆետները: Քաղցրավենիքը պետք է պահել սառնարանում:
Հնդկական «Բուրֆի» կոնֆետ պատրաստում են նաև քունջութով, բանանով, ընկույզներով և նույնիսկ հնդկական համեմունքներով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat lavn er
isk karox enk gunanyut avelacnel
Բարև Ձեզ, այո, ցանկության դեպքում կարող եք գունանյութ ավելացնել, այդպես շատ ավելի գեղեցիկ կստացվի 🙂
barev dez es patrasteci shat shat shat lav stacvec
Բարև Ձեզ, շատ ուրախ ենք, որ հավանում եք 🙂