- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20-25 minutes
Հնդկաձավարով և սպանախով նախաճաշ
Բաղադրիչներ
- հնդկաձավար (гречка) - 0.5 բաժակ
- ջուր - 250 մլ
- աղ - ըստ ճաշակի
- կարագ - 2 ճ/գդ
- սպանախ - 6-7 ճյուղ
- սոխ - 1 գլուխ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- կաթնաշոռ - 200 գր (9-18%)
- պանիր հոլանդական - 50 գր
- մշկընկույզ (мускатный орех) - 25 գր
- ձու - 1հատ
Քայլերի հաջորդականություն
- Փոքր կաթսայի մեջ 250 մլ ջուր ենք եռացնում: Ջրի մեջ լցնում ենք 1 ճ/գդ կարագ, աղ ու ավելացնում մաքրած, լվացած հնդկաձավարը: Խառնում ենք, կափարիչով ծածկում և 15-20 րոպե եփում ենք մարմանդ կրակի վրա, մինչև հեղուկն ամբողջությամբ գոլորշիանա:
- 1 ճ/գդ կարագը հալեցնում ենք թավայի մեջ ու ավելացնում կտրատած սոխը: Հոսող ջրով լվանում ենք սպանախը, չորացնում, կտրատում ու ավելացնում ենք սոխին: Կրակը թուլացնում ենք, սպանախը պարբերաբար խառնում մինչև փափկի (1-2 րոպե), այնուհետև վրան աղ ու պղպեղ ենք ցանում: Այս ամենից հետո կրակն անջատում ենք և թավան վերցնում կրակի վրայից:
- Քերած պանիրը, կաթնաշոռն ու մշկընկույզն առանձին ամանի մեջ խառնում ենք, ստացված զանգվածին ավելացնում սպանախը:
- Ձևամանի մեջ ենք լցնում եփած հնդկաձավարը, վրան ավելացնում կաթնաշոռի ու սպանախի խառնուրդը: Մեջտեղում փոսիկ ենք անում ու հում ձուն լցնում այնտեղ: Ըստ ճաշակի կարող ենք ձվի վրա աղ ու պղպեղ ցանել:
- Ձևամանը դնում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու թխում ենք 15-20 րոպե, մինչև սպիտակուցը պնդանա:
Հնդկաձավարով և սպանախով նախաճաշը ոչ միայն համեղ ու հագեցնող է, այլև օգտակար նախաճաշ է և երաշխավորում է ողջ օրվա առույգությունն ու լավ տրամադրությունը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: