

- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20-23 minutes
Հնդկաձավարով և սնկով ուտեստ
Բաղադրիչներ
- սունկ շամպինիոն - 500 գր
- սոխ - 2 գլուխ
- գազար - 1 հատ
- ձիթայուղ - 1 ճ/գդ
- հնդկաձավար (гречка) - 250 գր
- լոռամրգի(клюква)
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Հնդկաձավարը լցնում ենք կաթսայի մեջ, վրան լցնում ենք եռացրած ջուր և դնում կրակի վրա։ Թույլ կրակի վրա 20 րոպե եփում ենք (փաթեթով հնդկաձավարների դեպքում. լցնում ենք եռման ջրի մեջ և նույն եղանակով եփում)։
Սոխն ու գազարը մաքրում ենք։ Գազարը անցկացնում ենք քերիչով, իսկ սոխը ձողաձև կտրատում ենք։
- Սոխը 1 րոպե ձիթայուղի մեջ տապակում ենք, ավելացնում ենք գազարը և ևս 2-3 րոպե տապակում։
Սունկը մաքրում ենք, լվանում և կտրատում։ Սունկն ավելացնում ենք բանջարեղենին և միջին ուժեղության կրակի վրա մոտ 5 րոպե տապակում` ժամանակ առ ժամանակ խառնելով։
- Պատրաստի հնդկաձավարը լցնում ենք ափսեի մեջ, ավելացնում ենք սնկով ու բանջարեղենով զանգվածը, աղ ու պղպեղ անում և լոռամրգիով ձևավորում ենք։
Բարի ախորժակ։
Սնկով պատրաստված այս ուտեստին կարող ենք նաև այլ բանջարեղեն ավելացնել։ Կախված նրանից, թե ինչ ունենք ձեռքի տակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Es patrastenci nuynutyamb baci klyukvaic. Shat hamex e.. 🙂
Ուրախ ենք, որ հավանեցիք: 🙂