- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 30 minutes
Հնդկացորենի ալյուրով տորթ
Բաղադրիչներ
- կարագ - 200 գր
- ձվի դեղնուց - 5 հատ
- ձվի սպիտակուց - 5 հատ
- կաթնաշոռ 9 % յուղայնությամբ - 400 գր
- վանիլային շաքար - 10 գր
- շաքարավազ - 100 գր
- ալյուր հնդկացորենի - 250 գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 400 մլ
- ժելատին - 15 գր
- ընկույզ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարագը հալեցնում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու ձվի դեղնուցները: Հարում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված:
- Ավելացնում ենք հնդկացորենի ալյուրն ու փորձում ենք ստանալ պինդ խմոր:
- Սպիտակուցները հարում ենք առանձին տարայի մեջ, աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը:
- Հարած սպիտակուցներն աստիճանաբար ավելացնում ենք խմորային զանգվածին ու զգուշորեն խառնում ենք:
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով ու թխում ենք 30 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Պատրաստում ենք միջուկը, որի համար ժելատինը լցնում ենք ջրի մեջ, իսկ կաթնաշոռն ու սերուցքը խառնում ենք միմյանց: Այնուհետև ժելատինն ու կաթնաշոռային զանգվածները խառնում ենք, ավելացնում ենք վանիլային շաքարը:
Միջուկը սկզբում դնում ենք կրակի վրա, որպեսզի ժելատինը լուծվի, ապա 30-40 րոպե դնում ենք սառը տեղում, որպեսզի զանգվածը սառչի:
- Ստացված խմորաշերտը բաժանում ենք երկու հավասար մասերի:
- Խմորաշերտերը կրեմապատում ենք, զարդարում ենք ընկույզով ու մատուցում:
- Տորթը պահում ենք սառնարանում:
Վայելում ենք 1 բաժակ սուրճի կամ թեյի հետ։
Բարի վայելում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: