

- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Հումուս
Բաղադրիչներ
- սիսեռ - 150գր
- հյութ կիտրոնի - 15գր
- ձիթայուղ - 25գր
- թահին (քունջութի մածուկ) - 25գր
- սխտոր - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ կարմիր - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Թրջում ենք սիսեռը և թողնում ողջ գիշեր, ապա խաշում 4-5 ժամ: Եփած սիսեռը կեղևազրկում ենք և հարում բլենդերի միջոցով, ավելացնում ենք խաշած սիսեռի ջուրը (որպեսզի ստանանք անհրաժեշտ խտություն) և նորից հարում բլենդերով:
- Ավելացնում ենք թահինը, կիտրոնի հյութը, ձիթայուղը, մաքրած սխտորը, աղն ու սև պղպեղը և նորից հարում ստացված զանգվածը բլենդերով:
- Ապա պատրաստի հումուսը դնում ենք ափսեի վրա, կենտրոնում անում մի փոքրիկ փոսիկ, որտեղ լցնում ենք մի քիչ ձիթայուղ: Ձևավորում ենք պատրաստի հումուսը և մատուցում:
Մատուցում ենք հումուսը Ձեր իսկ պատրաստած լավաշի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: