- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30- 40 minutes
Հումուս կարմիր բազուկով
Բաղադրիչներ
- բազուկ - 1 հատ միջին չափսի
- սիսեռ - 300 գր (խաշած)
- թահին (քունջութի մածուկ) - 2 ճ/գդ
- հյութ կիտրոնի - 1-2 ճ/գդ
- սխտոր - 3 պճեղ
- ձիթայուղ - 3 ճ/գդ
- զիրա - 1/2 թ/գդ
- ջուր - 50 մլ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բազուկն առանց մաքրելու փաթաթում ենք նրբաթիթեղով:
- Դնում ենք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում և խորովում 45-50 րոպե: Հանում ենք, հովացնում ու կեղևը մաքրում: Խորանարդաձև կտրատում ենք և մյուս բաղադրիչների հետ լցնում ամանի մեջ:
- Ընկղմվող բլենդերով տրորում ենք այնքան, մինչև խյուս դառնա:
- Անհրաժեշտության դեպքում եռացրած ջուր ենք ավելացնում և համեմում աղով ու պղպեղով:
Այս համեղ հումուսը մատուցում ենք չիպսի, բոված հացի, լավաշի հետ:
Շատ համեղ ու օգտակար հումուս , որը կարելի է ուտել թե՛ լավաշով, թե՛ չիպսով ու թե՛ թարմ բանջարեղենով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: