- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Հունական աղցան
Բաղադրիչներ
- հազարի թերթեր - 4 հատ
- պանիր ֆետա - 250գր (ֆետա)
- ձիթապտուղ սև - 100գր (առանց կորիզ)
- լոլիկ - 2-3 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- վարունգ - 1-2 հատ
- սոխ - 1 հատ
- ռեհան - 2 ճյուղ
- կիտրոն - 1/2 հատ
- ձիթայուղ - 3-4ճ/գդ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Մաքրում, լվանում և կտրատում ենք սոխը կլոր շերտերով:
Ապա կտրատում ենք խորանարդիկներով վարունգը, տաքդեղը, լոլիկը ու ֆետա պանիրը:
- Լվանում, չորացնում ու կտրատում ենք հազարի թերթիկները:
Բոլոր կտրատված բաղադրիչները խառնում ենք իրար ու ավելացնում ձիթապտուղները:
- Առանձին ամանի մեջ քամում ենք կիտրոնի հյութը, ավելացնում ձիթայուղը, աղը, սև պղպեղը, մանր կտրատված ռեհանը ու խառնում:
- Ստացված սոուսը լցնում ենք աղցանի վրա, թողնում 15 րոպե և մատուցում:
Որպեսզի հունական աղցանը ունենա գեղեցիկ տեսք՝ դրեք կտրատված հազարի թերթիկները ափսեի մեջ, ապա առանձին ամանի մեջ խառնեք իրար կտրատված բանջարեղենները, ավելացրեք հազարի տերևների վրա, նոր ավելացրեք մնացած բաղադրիչները 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: