

- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Հունական աղցան նորովի
Բաղադրիչներ
- հավի ֆիլե - 2 հատ
- լոլիկ - 2 հատ
- պանիր ֆետա - 200 գր
- վարունգ - 1-2 հատ
- ձիթապտուղ սև - ըստ ճաշակի
- ռուկոլա - ըստ ճաշակի
- Ինչպես նաև՝
- բուսայուղ - 1 ճ/գդ
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- սխտոր - 2 պճեղ
- կանաչի - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ամանի մեջ խառնում ենք ձիթայուղը, կիտրոնի հյութը, ճզմած սխտորը, մանր կտրատած կանաչին, աղն ու պղպեղը: Այնուհետև հավի ֆիլեն դնում ենք սոուսի մեջ և 2 ժամ թողնում, որպեսզի մարինացվի: Այս ամենից հետո միսը փաթաթում ենք փայլաթիթեղով և նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում եփում 25-30 րոպե:
Մեծ մատուցվող ամանի մեջ կտրատում ենք ռուկոլան, միսը դնում վրան ու կտորների բաժանում: Այնուհետև աղցանի համար նախատեսված մյուս բաղադրիչները կտրատում ենք և շարում մսի կողքերը: Վրան ձիթապտուներ ենք դնում ու մատուցում:
Յուրահատուկ աղցան ստացվեց 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: